
Էս ու՞ր ես, մի ժամ ա ընկել ենք հետևիցդ, այ տղա․ բյուրականցիները՝ համայնքի ժամանակավոր պաշտոնակատարին

Էս ու՞ր ես, մի ժամ ա ընկել ենք հետևիցդ, այ տղա։ Դու ջոկում ես, եղբայր, որ էս գյուղը քեզ չի ընդունում ու վերջ։ Դու ղեկավարության հետ ավելի մոտիկ ես ու դու էլ կարաս իրանց տեղյակ պահես, որ քեզ չենք ընդունում։ Կարաս տեղեկացնես համ էլ, որ մենք խոշորացմանն էլ ենք դեմ։ Այս մասին քիչ առաջ Բյուրականում մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ ասաց բյուրականցիներից մեկը՝ դիմելով Բյուրական համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանին։ Գրում է hraparak.am-ը։
Նշենք, որ Բյուրականում բողոքի ակցիա է մեկնարկել։ Բյուրականի բնակիչները ակցիան իրականացնում են ընդդեմ համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի՝ Ռադիկ Գևորգյանի։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ նախորդ համայնքապետից գոհ են եղել, ուղղակի օրերս նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, ինչից հետո ԺՊ է նշանակվել Գևորգյանը։ Բյուրականցիների խոսքով՝ Գևորգյանը պարծեցել է, թե վարչապետի ընկերն է։
«Քեզ ժողովուրդը չի ընդունում, չի սիրում, չի հարգում։Մեռնեմ ջանիդ, էլ մենք քեզ ոնց բացատրենք, մենք քեզ չենք ընտրել, այ ախպեր ջան։ Դու հարգանք չես ունենալու ստեղ, եթե հիմա ուզում ես մնա»,- հավելեց նա։