ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Փարսյանի կողմնակիցները տոնել նրա հաղթանակը
Կապանցիները ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների հայտնի դառնալուց հետո տոնել են իրենց թեկնածուի հաղթանակը:
«Սա տղամարդկության հաղթանակ է, հայության հաղթանակ է, արդարության հաղթանակ է»,- Կապանի հրապարակում, դիմելով իր կողմնակիցներին, ասաց ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տարած «Շանթ» դաշինքի թեկնածու, գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որն ըստ հրապարակված նախնական տվյալների՝ հաղթանակ է տարել: