ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ցույց Թեհրանում՝ ընդդեմ Covid-19-ի դեմ պատվաստումների

Թեհրանի կենտրոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ COVID-19-ի դեմ պատվաստումների: Այս մասին հայտնում է հայտնում է իրանցի լրագրող Հայալ Մուազզին, որը նաև տարածել է կադրեր Թեհրանից:
 

Ինչպես հայտնում է IRNA լրատվական գործակալությունը՝ Իրանում երեխաներին կորոնավիրուսի դեմ Pastococcus պատվաստանյութ են ներարկում: 

Այդ մասին հայտարարել է Իրանում «Պաստոր» ինստիտուտի ղեկավար Ալիռեզա Բիգլարին: 

Իր խոսքով՝ Pastococcus-ն այն քիչ պատվաստանյութերից է, որը կլինիկական փորձարկում է անցել 2-18 տարիքային խմբում և կարող է կիրառվել այդ տարիքային խմբի երեխաների դեպքում:

 

Բիգլարին հայտնել է, թե «պատվաստանյութը ներկայումս գտնվում է երկրի պատվաստումների պորտֆելում՝ երեխաների և մեծահասակների իմունիզացիայի համար, իսկ Կուբայում այն ներարկվել է մոտավորապես 1,8 միլիոն երեխայի՝ առանց լուրջ կողմնակի ազդեցությունների»։

Քաղաքականություն