Turkish Airlines-ի ու ռուսական «Աէրոֆլոտի» դեմ պատժամիջոցներ կսահմանվեն Բելառուսի տարածք միգրանտներ հասցնելու համար. աղբյուր

ԵՄ իշխանությունները քննարկում են ռուսական «Աէրոֆլոտի» դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Բելառուսի դեմ միգրացիոն ճգնաժամի հետ կապված նոր պատժամիջոցների փաթեթի շրջանակում: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ծրագրերին ծանոթ եվրոպացի պաշտոնյային։
 

Պատժամիջոցների նոր փաթեթի թիրախ կլինեն անհատներն ու ընկերությունները, որոնք ներգրավված են Բելառուսի տարածքով միգրանտներին Եվրամիության սահմաններ հասցնելու մեջ։ Ըստ Bloomberg-ի զրուցակցի՝ բացի «Աէրոֆլոտից», խոսք է գնում նաև թուրքական Turkish Airlines ավիաընկերության մասին։ Նոր պատժամիջոցները կարող են հայտարարվել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ համատեղ հաջորդ ամսվա սկզբին:
 

«Աէրոֆլոտին» մոտ կանգնած աղբյուրը RBC-ին հայտնել է, որ ավիաընկերությունը թռիչքներ չի իրականացնում այն ​​երկրներ, որտեղից ավանդաբար գալիս է փախստականների հոսքը։ Մերձավոր Արևելքում ռուսական փոխադրողի ուղղություններից են միայն Եգիպտոսը, Իսրայելը, Իրանը և Էմիրությունները, հավելել է նա։

Քաղաքականություն