
Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարը հայտնել է` Ակնաում (Աղդամում) իր զրահամեքենան պայթեցվել է

Ադրբեջանի Զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը օկուպացված Շուշի քաղաքում Ալիևի հետ հանդիպմանը ներկա չի գտնվել, քանի որ վերջինս բուժվում է ականի պայթյունից առաջացած վնասվածքներից, հաղորդում է Infoteka24-ը` հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես լրագրողներին ասել է ինքը՝ Հասանովը, Ակնա (Աղդամ) քաղաքի մոտ իր զրահամեքենան ականով պայթեցվել է եռակողմ հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո, որով քաղաքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։