ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Սաակաշվիլիի բանտից դուրս գալու կադրերը
Հատուկ քրեակատարողական ծառայությունը հրապարակել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ 12-րդ քրեակատարողական հիմնարկից հեռանալու կադրերը։
«Հասարակության բարձր շահերից ելնելով հրապարակում ենք Միխեիլ Սաակաշվիլիի՝ 12-րդ քրեակատարողական հիմնարկից դուրս գալու կադրերը, որտեղ պարզ է դառնում, որ բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլին իր կամքին հակառակ չի լքել քրեակատարողական հիմնարկը»,- հայտնել են քրեակատարողական ծառայությունից, փոխանցում է 1tv.ge-ն։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հոսպիտալացումից հետո ինքը հրաժարվել է դուրս գալ մեքենայից, ինչի արդյունքում ենթարկվել է ծեծի։ Մի քանի անգամ խփել են նրա պարանոցին, քաշել մազերից։