
ԱՄՆ-ում Instagram-ի, Facebook-ի, Facebook Messenger-ի և Amazon-ի խափանումներ են սկսվել

ԱՄՆ-ում նկատվել են Instagram-ի, Facebook-ի, Facebook Messenger-ի և Amazon-ի աշխատանքում խափանումներ: Այս մասին տեղեկանում ենք Downdetector պորտալից: Նշվում է, որ հավելվածները ունեն սերվերներին միանալու հետ կապված խնդիրներ:
Հաղորդվում է, որ ամենաշատը տուժել է Instagram-ը: