ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտության մատնում մրցակցին՝ նվաճելով ոսկե մեդալ
Ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Սերբիայում ընթացող աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակչում գոտեմարտել է ռուս Արտուր Չեբոդաևի հետ և 11-7 հաշվով հաշվով փայլուն հաղթանակ տարել՝ նվաճելով երիտասարդների ԱԱ-ի ոսկե մեդալը։
Հարությունյանը կիսաեզրափակչում 5-0 հաշվով հաղթել էր Ղազախստանի ներկայացուցիչ Ասիլ Այտակինին, իսկ պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11-1 հաշվով հաղթել էր Հունգարիայի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում Արսենը գոտեմարտել էր Գերմանիայի ներկայացուցիչ Նիկո Մեգերլեի հետ և 6-0 հաշվով հաղթանակ տարել: Իսկ քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 10-0 հաշվով հաղթանակ էր տարել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մուհամադ Մոկաևի նկատմամբ:
Ավելի վաղ, 125 կգ քաշային Մարտին Սիմոնյանը սփոփիչ գոտեմարտում 5։2 հաշվով հաղթել է ալբանացի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը։
Իսկ 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը սփոփիչ գոտեմարտում 0։4 հաշվով պարտվել է թուրք մրցակցին։
Մհերը Հայաստանի հավաքականի միակ ըմբիշն է, որը այս առաջնությունում դուրս մնաց մեդալի համար պայքարից։