ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելառուսի և Լեհաստանի սահմանին կրակոցներ են լսվել

Այսօր կրակոցներ են հնչել Լեհաստանի և Բելառուսի սահմանին, որի երկայնքով, ըստ լեհական կառավարության տվյալների, 3-ից 4 հազար ներգաղթյալ է կուտակվել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

 

Լրատվամիջոցները հայտնում են սահմանին կրակոցների մասին։ Բելառուսի սահմանապահներն ասում են, որ կրակում են լեհական կողմից։ Լեհերն ասում են հակառակը, իսկ մինչ այդ փախստականները ճամբար են հիմնել հենց փշալարերի մոտ և խարույկներ են վառել;

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է արել ԵՄ երկրներին ընդլայնել պատժամիջոցները Բելառուսի դեմ՝ միգրանտների հետ կապված իրավիճակի պատճառով։

 

Լեհաստանի կառավարության խոսնակ Պյոտր Մյուլերը հայտնել է, որ հատուկ ծառայությունների մի քանի հազար ներկայացուցիչներ միացել են սահմանապահներին: Բացի դա, հայտնի է, որ վաղվանից Լեհաստանը կփակի Բելառուսի հետ սահմանի անցակետերից մեկը՝ Կուզնիցան: Սահմանը հնարավոր կլինի հատել միայն Տերեսպոլում և Բոբրովնիկիում:

Քաղաքականություն