Տիրան Խաչատրյանը հրաժարվել է Վարչական դատարան ներկայացված մի հայցից և դրանով ներկայացված պահանջներից
Տիրան Խաչատրյանը հրաժարվել է թիվ ՎԴ/3829/05/21 վարչական գործով ներկայացված հայցից և դրանով ներկայացված բոլոր պահանջներից։ Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Վարուժան Ավետիքյանը։
«Այդ հայցը կորցրել էր իր արդիականությունը, քանի որ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարար։ Երեք հայց կար Վարչական դատարանում, նախորդ երկու հայցերը շարունակում են մնալ ուժի մեջ»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսից Վարչական դատարանում էր գտնվում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ազատման իրավաչափության եւ օրինականության գործով հայցադիմումը: Հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Պն-ն հայտարարություն է տարածել. ադրբեջանցիները կրկին կրակ են բացել
Նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գե...
ՍԴ երկար սպասված որոշումը վերջապես հրապարակվեց
ՍԴ երկար սպասված որոշումը վերջապես հրապարակվեց, և իմ առաջին տպավորությամբ, էլ ավելի վատթարացավ բարձրագույն հրամանատարակա...
Վրաստանի դիրքորոշումը՝ «6-ի հարթակի» վերաբերյալ․ վրացի վերլուծաբան
Ակտիվորեն առաջ է մղվում «6-ի հարթակի» գաղափարը, որի վերաբերյալ Վրաստանը բազմիցս արտահայտվել է, և քիչ հավանական է, որ Վրա...
Զանգում են մեր թեկնածուներին, կարճ ասում են՝ կամ ցուցակից եք դուրս գալիս, կամ ձեզ աշխատանքից կհեռացնենք․ Մասիսի քաղաքապետ
Մասիսի քաղաքապետ, ՏԻՄ ընտրություններում Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը 24news.am-ի հետ...