ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆուչիկի փողոցի վթարի մանրամասները․ բախվել են Volkswagen-ը և Nissan-ը
Այսօր` նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ֆուչիկի փողոցի թիվ 29 շենքի դիմաց բախվել են Volkswagen և Nissan մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով Volkswagen-ը, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։