ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում եղջերուն ներխուժել է դպրոց և ընդհատել դասը
Կանադայում եղջերուն ներխուժել է տարրական դպրոցի դասարաններից մեկը և ընդհատել կենսաբանության դասը: Այս մասին գրում է Global News-ը։
Աշակերտները պատմել են, որ առավոտյան դպրոցի բակում տեսել են եղջերուին։ Սկզբում երեխաների տեսածին ուսուցչուհին չի հավատացել, սակայն ավելի ուշ կենդանին կոտրել է դասարանի ապակիները և ներխուժել դասասենյակ:
Նշվում է , որ պատահարի հետևանքով ապակու բեկորներից թեթև մարմնական վնասվածք է ստացել աշակերտներից մեկը:
Կադրերում երևում է, որ կենդանին կանգնած է բեկորներով լի դասասենյակի մեջտեղում, ապա նստել է դռան մոտ:
Ավելի ուշ փրկարարները կենդանուն քնեցրել են և տեղափոխել անվտանգ տարածք։