ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուրս չես գալիս դու, արա». Արարատի մարզպետը վիրավորեց լրագրողին. լրագրողը կոպիտ հակադարձեց

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերթական անգամ աչքի ընկավ իր լկտի և անպարկեշտ պահվածքով։ Գրում է Hraparak.am:

 

Օրինակ, մեր գործընկերուհուն կոպտեց միկրոֆոնը իրեն մոտ պահելու համար, այն դեպքում, երբ աստիճաններով իջնում էինք, տարածքը նեղ էր, և միկրոֆոնը չէր կարող շատ հեռու պահել։ «Լավ, էտի մի կոխի բերանս, գնա էն յան, մի քիչ հեռու պահի»,-ասաց մարզպետը՝ ցույց տալով իր բռի, անտակտ կերպարը։

 

Hraparak.am-ն էլ հարցրեց նրան՝ ինչո՞ւ էր նա որոշ ժամանակ առաջ պաշտոնից ազատման դիմում ներկայացրել, ո՞րն էր պատճառը։

«Դուրս չես գալիս դու, արա»:  Արարատի մարզպետը այսպես վիրավորեց լրագրողին, իսկ վերջինս էլ կոպտորեն հակադարձեց` աղջիկ չեմ, որ դուրդ գամ...լավա, որ դուրդ չեմ գալիս:

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն