ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուրս չես գալիս դու, արա». Զոհրաբյանը` մարզպետի և լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 «Սա իշխանության ներկայացուցիչ է։ Արարատի մարզպետը՝ կոկորդիլոսների տիրակալից հետո։

 

Ասում են՝ ժամանակին դուխով կռվող է եղել։ Հիմա դուխի ամպլիտուդը միայն լրագրողների վրա է տարածվում։

Ու եթե դեմարկացիա-դելիմիտացիա «բազարի» արդյունքում Տիգրանաշենի իր դղյակը պատահաբար անցնի թուրքին, ինքը հաստատ էս նույն տոնով թուրքին չի ասի՝ տունս մի տար, որովհետև դուրս չես գալիս»։

Քաղաքականություն