«Պետք է զինվենք համբերությամբ. 2-3 օր հետո կիմանանք՝ փաստաթղթի վերաբերյալ թեզերից ո՞րն է իրականությունը». ՔՊ պատգամավոր
«Պատերազմից հետո անցնելով ծանրագույն շրջան՝ ՀՀ իշխանությունն ամեն ինչ արել է, որ Արցախի և Հայաստանի Հանրապետության շահերը լավագույնս ներկայացված լինեն: Առաջարկում եմ զինվել համբերությամբ, և 2-3 օր հետո կիմանանք՝ փաստաթղթի ստորագրման հնչեցված բազմաթիվ կեղծ թեզերից ո՞րն է իրականությունը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրվելիք փաստաթղթի մասին տարածված լուրերին:
Անդրադառնալով «3+3» ձևաչափին՝ պատգամավորը վստահեցրեց, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի Հայաստանի շահը լավագույն ձևով ներկայացվի:
Դիտարկմանը, թե Էրդողանն է այդ ձևաչափի հեղինակը, արդյո՞ք նա կառաջարկի հայանպաստ տարբերակ, Հակոբյանը նշեց՝ որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի հաստատել, որ մասնակցելու է ձևաչափին:
«Դիվանագիտությունը և բանակցությունները նուրբ գործընթաց են հատկապես այն իրավիճակում, որում մենք հայտնվել ենք, և անբարոյականություն է ինֆորմացիա չունենալով ՀՀ -ին վերագրել այդ ձևաչափով մասնակցությունը»,-ավելացրեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
Ով կփոխարինի Վանեցյանին` «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի դերում
Նոյեմբերի 4-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահել է խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը:ԱԺ-ից News.am-ի...
Եթե հայ-ռուսական գործակցությունը չլիներ, ապա հարց` Հայաստանը կլիներ, թե ոչ. նախագահ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ կուզնեար, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները լինեին որակապես բոլ...
Ադրբեջանում և Վրաստանում ԱՄՆ դեսպանները Հայաստանում են
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կայացել է հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովը։ Տեղեկութ...