Եգիպտոսում չեղարկվել է 2017-ի ահաբեկչություններից հետո հայտարարված արտակարգ դրությունը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս Սիսին չեղարկել է երկրում 2017 թվականից գործող արտակարգ դրության ռեժիմը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով նախագահի ֆեյսբուքյան հայտարարությանը: 
 

«Եգիպտոսը իր մեծ ժողովրդի և հավատարիմ մարդկանց շնորհիվ դարձել է տարածաշրջանում անվտանգության եւ կայունության օազիս։ Ուստի տարիների ընթացքում առաջին անգամ ես որոշեցի չեղարկել արտակարգ դրության երկարաձգումը»,- ասել է նախագահը:
 

Եգիպտոսում արտակարգ միջոցառումները մտցվել են 2017 թվականի ապրիլին՝ Տանտա և Ալեքսանդրիա քաղաքների եկեղեցիների վրա ահաբեկչական հարձակումներից հետո:

Քաղաքականություն