Հասարակություն

Ոստիկանությունից զանգել են ՀՅԴ միություն ու ապօրինի պահանջ ներկայացրել

Ոստիկանությունից զանգել են ՀՅԴ միություն ու ապօրինի պահանջ ներկայացրել

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից հայտնում են , որ ժամը 15։00-ին Կառավարության շենքի դիմաց նախատեսում են իրականացնել բողոքի ակցիա, ինչպես իրենք են հայտնում, հերթական անգամ ի ցույց դնելու ՀՀ վարչապետի խոսքի, գործի և իրականության անհամապատասխանությունը։։ 

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր` 15։00֊ին Կառավարության գլխավոր մասնաշենքի առջև մեր կողմից նախատեսված ակցիայի հարցով մեզ հետ կապ են հաստատել ՀՀ ոստիկանությունից` պահանջելով ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել։

Մենք դատապարտում ենք 《Հավաքների ազատության մասին》 ՀՀ օրենքի կոպտագույն խախտումով քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարումը գործող իշխանությունների կողմից, միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ չենք կատարելու ՀՀ Ոստիկանության կողմից ներկայացվող ապօրինի պահանջը։

 

Ժամը 15։00֊ին կհանդիպենք Կառավարության գլխավոր մասնաշենքի առջև»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250