Հասարակություն

Ե՞րբ է նախատեսվում Փաշինյան-Պուտին հանդիպումը

Ե՞րբ է նախատեսվում Փաշինյան-Պուտին հանդիպումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հանդիպումը նախատեսվում է հոկտեմբերի 12-ին Մոսկվայում։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։ Ըստ կայքի, նրանց հանդիպման հիմնական քննարկման թեմաներն են լինելու Արցախի խնդիրն ու հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը։ 

Հանդիպման ծրագրման մասին երկուշաբթի հայտարարել էր ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հետո հաստատել էր՝ նշելով, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումը կրելու է անձնական բնույթ։ Հայաստանի վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանն էլ ՏԱՍՍ ռուսաստանյան գործակալությանը հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը նախատեսված է առաջիկայում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250