Ես զգուշացրել և զգուշացնում եմ Հայաստանին. Ադրբեջանի բռնապետի հերթական հայտարարությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «FRANCE 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում սպառնացել է Հայաստանին:
«Իմ խոսքերը կարող են կոպիտ թվալ. ես զգուշացրել և զգուշացնում եմ Հայաստանին` ցանկացած սպառնալիք մեր երկրի համար կստանա կոշտ պատասխան, և Հայաստանում գիտեն, թե ինչպես կարող ենք պատասխանել: Արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը ոչ մի շանս չունի մեր դեմ: Մենք չենք ուզում նոր պատերազմ սկսել, դա մեզ պետք չէ: Բայց ես կարծում եմ, որ այժմ ժամանակն է զգուշացնել հայերին, որ պետք չէ մտածել վրեժի մասին, այլ պետք է մտածել ապագայի մասին »,-ասել է նա:
Ալիևը կոչ է արել Հայաստանին հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, սկսել սահմանների սահմանազատում և սահմանագծում, նախապատրաստվել խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցություններին:
Ալիևը նաև բացառել է Արցախում բնակվող հայերին ինքնավարություն տալու հնարավորությունը:
«Ինչ վերաբերում է ինքնավարության մասին խոսակցություններին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քաջատեղյակ են Ադրբեջանի դիրքորոշմանը: Ժամանակին մենք առաջարկում էինք հայերին տրամադրել ինքնակառավարման որոշակի աստիճան, սակայն նրանք անընդհատ մերժում էին այս տարբերակը: Նրանք խոսում էին միայն անկախության մասին: Եվ հիմա, երբ հակամարտությունն ավարտվեց, նրանք ինքնավարության հարց են բարձրացնում: Բայց մեր օրակարգը չի ներառում նրանց որևէ ինքնավարություն տալը», - ասել է Ալիևը:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլ...