Ուկրաինացին հաղթեց բրիտանացուն եւ նվաճեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի 4 տիտղոսները

Ալեքսանդր Ուսիկը հաղթեց Էնթոնի Ջոշուային եւ նվաճեց WBA Super, WBO, IBF, IBO տիտղոսները (ֆոտո, վիդեո) 

Ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը հաղթեց բրիտանացի Էնթոնի Ջոշուային եւ նվաճեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA Super, WBO, IBF եւ IBO տիտղոսները սուպերծանր քաշային կարգում։ 12 ռաունդ տեւած մենամարտում Ալեքսանդր Ուսիկը մրցավարների որոշմամբ առավելության հասավ 116-112, 117-114, 115-113 հաշվով։ 

34-ամյա Ալեքսանդր Ուսիկը պրոֆեսիոնալ ռինգում է 2013 թվականից, 19 մենամարտում տարել է նույնքան հաղթանակ, 13-ը նոկաուտով։ 31-ամյա Էնթոնի Ջոշուան 24 մենամարտում կրեց երկրորդ պարտությունը։ 22 հաղթանակներն էլ տարել է նոկաուտով։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ