Փաշինյանն առաջարկում է վերաձևակերպել «հետպատերազմական վերականգում» արտահայտությունը
ՀՀ վարչապետը գործարար համաժողովը հռչակեց տարածաշրջանային խաղաղության դարաշրջանը գործնական քայլերի վերածելու մեկնարկ։
Հայաստանում անցկացվող գործարար համաժողովի մասնակիցների առջև ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօրվա միջոցառումը շատ վառ արտահայտությունն է այն բանի, որ Ռուսաստանի հայությունը, Ռուսաստանի հայկական բիզնեսը ինչպես ամուր կանգնած եղել է, այնպես էլ շարունակում է ամուր կանգնած մնալ Հայաստանի պետականության կողքին, Հայաստանի Հանրապետության կողքին»,– իր ելույթում ասաց Փաշինյանը` համոզմունք հայտնելով, որ գործարար համաժողովը կդառնա ավանդական միջոցառում ու այսուհետ կանցկացվի ամեն տարի։
Խոսելով Հայաստանում անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունների մասին` Փաշինյանն ընդգծեց, որ դրանց արդյունքում ՀՀ քաղաքացիներն իրենց մանդատը տվել են ՀՀ խաղաղ զարգացման հեռանկարին։ Այսօր էլ, սակայն, նրա խոսքով, կան ուժեր, որոնք փորձում են հակառակ տպավորությունը ստեղծել, թե ՀՀ–ում խաղաղ զարգացումը հնարավոր չէ։
«ՀՀ կառավարությունը, հստակ գիտակցելով, թե որքան բարդ մարտահրավերների առաջ է կանգնած, հետևողական է լինելու և Հայաստանը առաջնորդելու է այս ճանապարհով»,– ասաց նա։
Որպես խաղաղության հաստատման հիմնական գործիքներ Փաշինյանը նշեց 2020թ–ի նոյեմբերի 9-ի և 2021թ–ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը, սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան։
Փաշինյանը հայտարարեց, որ "հետպատերազմական վերականգնման ժամանակահատված" արտահայտությունն այսուհետ պետք է ձևակերպվի որպես "Հայաստանի և տարածաշրջանի համար արագ զարգացման դարաշրջանի մեկնարկ"։
«Այս ծրագիրն իրագործելու համար մենք ունենք բոլոր ներկաների աջակցության կարիքը, ունենք սփյուռքի մեր գործարարների աջակցության կարիքը, ունենք մեր միջազգային գործընկերների աջակցության ու մեր դաշնակիցների աջակցության կարիքը»,– ասաց աշինյանը։
Նա գործարար համաժողովը հռչակեց որպես այդ տրամադրությունը գործնական քայլերի վերածելու մեկնարկ։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Եթե Իրանը մի բանի անի, Պակիստանի բանակը ներխուժելու է Թեհրան․ իրանագետը՝ Ադրբեջանի հայտարարության մասին
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի պետություն, որ տարիներ շարունակ լայնամասշտաբ զորավարժությ...