«Մենք այդպես էլ չտարանջատեցինք իշխանության դեմ պայքարը, ՊԵՏՈՒԹՅԱՆ դեմ պայքարից». Գայանե Աբրահամյան
ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր հասարակության լրջագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ դրոշի կեղծ նկարը տասնապատիկ ավելի շատ է տարածվում ու հայրենասիրության խեղված ալիքով թնդում, քան ՊԱՏՄԱԿԱՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅԱՆ լուրը` Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի Հաագայի դատարան մուտքը (ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան)։
Սա իրապես պատմական իրողություն է,
որի համար ահռելի ջանքեր են ներդրվել, շնորհակալ եմ Yeghishe Kirakosyan -ին ու իր թիմին պրոֆեսիոնալ, ճիշտ աշխատանքի ու նվիրումի համար։
Այսօր բոլոր սոցիալական ցանցերը պետք է թնդային Հաագայի դատարան մեր հայցի լուրով, ինչպես հիմա թնդում են ադրբեջանական կայքերն ու սոցցանցերը այս լուրը ծաղրելով, բայց հայկական տիրույթում ամենուր անհեթեթ կերպով կեղծված նկարն է։
Այո, ողջ աշխարհում է կեղծ լուրը տարածվում առնվազն 100 անգամ ավելի արագ ու "խանդավառությամբ", բայց երբ դրանք տարածվում են նաեւ մասնագիտական շրջանակներից` ուղղորդված ու նպատակադրված, հստակ է դառնում մեր ձախողումների եւս մի աղբյուր. մենք այդպես էլ չտարանջատեցինք իշխանության դեմ պայքարը, ՊԵՏՈՒԹՅԱՆ դեմ պայքարից ու պետությանը վնասելուց։
Տարածե'ք այս նկարը, սա' է մեր պետության համար կարեւոր ու առաջնային»։
[5b30908b58935067af33e5b2998710c9.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Բաթում քաղաքը միշտ մեծ դեր է ունեցել հայ֊թուրքական հանրային ու քաղաքական ստվերային սիրախաղի համար. Ալեն Ղևոնդյան
Բաթում քաղաքը միշտ մեծ դեր է ունեցել հայ֊թուրքական հանրային ու քաղաքական ստվերային սիրախաղի համար, այս մասին գրառում է կ...
ԱՄՆ-ն խոստովանում է, որ սխալվել է. Պենտագոն
ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խոստովանել է, որ օգոստոսի 29-ին Քաբուլում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածը սխալմո...
Գորիս-Կապան ճանապարհ. ի՞նչ են քննարկել Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը
Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանում...
«Այս սեպտեմբերի 21-ն ընկալվում է որպես զոհվածների մահվան տարելից». Հրանտ Բագրատյան
Կարծում եմ՝ այս տարվա սեպտեմբերի 21-ին տոնակատարություններն ու մասսայական միջոցառումներն ավելորդ են, ֆեյսբուքյան իր էջու...