ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բուռն վերանորոգման աշխատանքներ Ազգային ժողովում՝ հատկապես Վանեցյանի աշխատասենյակում․ ArmDaily
Ազգային ժողովի շենքում այս օրերին վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ ArmDaily.am-ի տեսախցիկը արձանագրել է, որ վերանորոգվում են հիմնականում «Պատիվ ունեմ» խմբակցությանը հատկացված աշխատասենյակները։ Աշխատասենյակների ողջ գույքն այս պահին գտնվում է միջանցքներում։ Ակտիվ վերանորոգման աշխատանքներ են ընթանում հատկապես խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի աշխատասենյակում։
ArmDaily.am-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն, անդրադառնալով վերանորոգման աշխատանքներին, ասաց, որ հավանաբար վերանորոգման կարիք կար, դրա համար վերանորոգվում է։
Նշենք, որ վերանորոգվում են նաև աշխատակազմին հատկացված որոշ աշխատասենյակներ։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանն ասաց, որ ընդհանուր շենքում այն, ինչ պետք է վերանորոգել՝ վերանորոգվում է։ «Կան տեղեր, որ շենքը նորմալ վիճակում չէ, քանի որ շենքը բավականին հին է՝ աշխատանքներ կատարվում են։ Վերանորոգվում են, մասնավորապես, կադրերի բաժնին հատկացված աշխատասենյակները, որովհետև այնտեղ ճաքած պատեր կային, այլ աշխատակիցների սենյակներ»։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ
Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մհեր Գրիգորյանը խոսեց Գորիս-Կապան ճանապարհին կատարվողի մասին
Եթե Գորիս-Կապան ճանապարհի խնդիրը չկարգավորվի, ապա, իհարկե, դա տնտեսական ազդեցություն կունենա։ Այս մասին լրագրողների հետ...