«Ներքաշված ենք ֆանտաստիկ մասշտաբի աշխարհաքաղաքական ավանտյուրայի մեջ»․ Վահե Դավթյան
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի գրառումը. «Թիրախում Իրանն է։ Նպատակը՝ Իրանի տնտեսական կոմունիկացիաների զսպումը։ Այն, ինչ տեղի է ունենում Գորիս-Կապան ավտոճանապարհին, ոչ այլ ինչ է, քան գեոռազմավարական ճնշում՝ առայժմ լուռ, բայց շատ կոշտ ու պայթյունավտանգ։ Ու դա դեռ սկիզբն է։ Գորիս-Կապան ճանապարհին «Ադրբեջանի տարածք անօրինական մուտք գործելու համար» արդեն իրանցի վարորդներ են ձերբակալում։ «Այդ մեքենաների վարորդների դեմ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն՝ համաձայն Ադրբեջանի օրենսդրության»,- հայտարարել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։ Մենք ներքաշված ենք մի ֆանտաստիկ մասշտաբի աշխարհաքաղաքական ավանտյուրայի մեջ, որից դուրս գալը, գոնե տեսանելի ապագայում, դժվար է պատկերացնել»։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Կրակոցներ՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստ ունի․ ոչ պաշտոնական
Թելեգրամյան ալիքները հայտնում են, թե կեսգիշերին կրակոցների ձայներ են լսվել ադրբեջանական կողմից` Սյունիքի մարզի Կապանի շր...