Օրվա լրահոս

Պատերազմի հետևանքով գտնվելու վայրն անհայտ 243 անձ կա՝ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ Արցախյան առաջին պատերազմից 200-ին մոտ մարդ կա, որոնց գտնվելու վայրը չի պարզվել։

«Գործնականում ՀՀ որևէ ներկայացուցիչ, որևէ միջազգային հանդիպում չի ունենում, որտեղ առանցքում չլինի գերիների և անհետ կորածների թեման»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ քանի դեռ բոլոր գերիները վերադարձած չեն, կատարված աշխատանքները գոհացուցիչ չեն:

«Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանն արձագանքեց, որ ինքը խոսում է  գերեվարվածների ու հարկադիր անհետացման ենթարկվածների մասին։

«Խոսում եմ այսօրվա խնդրի մասին, ինձ ասում եք Արցախի առաջին պատերազմի ժամանակ մոտ 200 անհետ կորած է եղել։ Շատ  վատ է, որ եղել է։ Բայց ես ասում եմ այն բանի մասին, ինչի համար պատասխանատու եք դուք, ձեր իշխանությունը։ Գոհացուցիչ չի կարող լինել այն ընթացքը, որով փորձում ենք իրենց հետ բերել», - ասաց Վարդանյանը։

Վերջին նորություններ