Իրանի դեսպանությունը՝ Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցողի մասին
րանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, կիրակի՝ սեպտեմբերի 12-ից, Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձմանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանում Իրանի դեսպանությունից՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանում Իրանի դեսպանությունը տեղյակ է, հետեւում է Սյունիքի Որոտոն համայնքի մոտ ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարները կանգնեցնելու եւ գումար գանձելու փաստին եւ ինչպես այն կարող են մեկնաբանել:
Ստորեւ ներկայացնում ենք Իրանի դեսպանության պատասխանը.
«Ինչպես բազմիցս հայտարարվել է, Իրանի համար հարևանների հետ հարաբերություններն առաջնային են: Նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարությունում հարևանների հետ հարաբերություններն արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից են: Հետևաբար, Թեհրանն ընդլայնելու է հարաբերությունները բոլոր հարևան երկրների հետ՝ հավասարակշռված, բայց գերակա առաջնահերթությամբ:
Իրանը փորձում է իր կարողություններն օգտագործել բոլոր հարևանների մասնակցությամբ տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար: Ըստ այդմ՝ օրակարգային է հատկապես բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ճանապարհին խոչընդոտների ու խնդիրների վերացումը:
Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, կիրակի՝ սեպտեմբերի 12-ից, Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձմանը:
Իրանը հետամուտ կլինի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առևտրի դյուրացման տարբեր եղանակների»:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Կրակոցներ՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստ ունի․ ոչ պաշտոնական
Թելեգրամյան ալիքները հայտնում են, թե կեսգիշերին կրակոցների ձայներ են լսվել ադրբեջանական կողմից` Սյունիքի մարզի Կապանի շր...