Սյունիքին վտանգ սպառնում է, բայց պրոցեսներ են գնում. Հրաչյա Հակոբյան

Ինչպես դուք նշեցիք մի փոքր կարող եմ խոսել Սյունիքում ստեղծված իրավիճակից: Այսպես արձագնքեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Հրաչյա Հակոբյանը 24news-ի եթերում լրագրող Կարպիս Փաշոյանի հետ հարցազրույցում Սյունիքին առնչվող հարցին: 

 

«Կարող եմ զերծ մնալ այս հարցերը քննարկելուց, քանի որ շատ նեղ մասնագիտական հարց է և միգուցե ես կոմպետենտ չեմ թեմայի վերաբերյալ»,-ասաց պատգամավորը: 

 

Լրագրողի դիտարկմանը, թե ձեր իշխանությունը դեռևս ձմռանն ասում էր, որ Սյունիքին վտանգ չի սպառնում, բայց հիմա մենք տեսնում ենք, որ ճանապարհը բացվում է, փակվում է, տեսնում ենք ոստիկանական անցակետ, փաստորեն, Սյունիքին այնուամենայնիվ վտանգ սպառնում է՞: 

 

Ինչին Հակոբյանը արձագնքեց` վտանգ սպառնում է, բայց պրոցեսներ են գնում: 

 

«Ինչպես դուք նշեցիք եղավ կարճ ժամանակահտված, երբ ճանապարհահատվածը փակվեց: Տեղի ունեցան բանակցություններ և ճանապարհը բացվեց: Հիմա ինչ-որ անցակետեր են դրել` բանակցությունները, աշխատանքները շարունակվում են: Հիմա հետպատերազմյան շրջան է և կարծում եմ, որ բոլոր երկրներում նման իրավիճակներում կլինեին նման բարդություններ»,-ասաց նա: 

 

Հակոբյանը անդրդարձավ նաև պատգամավորի շուրջ ստեղծված աղմկահարույց իրադարձություններին՝ կապված  հանգստի հետ: 

Պատգամավորը նշեց, որ ինքը, ինչպես և բոլորը, հանգստի իրավունք ունի։ Բացի դրանից, նա հերքեց 3000 դոլարանոց ակումբում հանգստանալու խոսակցությունը՝ նշելով, թե դա սուտ է։

Քաղաքականություն

Պատահարներ