Ե՞րբ եք բացելու Հայաստանի հետ սահմանը. Գարո Փայլանը՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային
Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը, որն ակտիվորեն պաշտպանում է երկրում էթնիկ փոքրամասնությունների իրավունքները, գրավոր հարցում է ուղարկել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային ՝ խնդրելով գրավոր պատասխանել հետևյալ հարցերին.
«Չնայած այն բանին, որ 1991 -ին Թուրքիան դարձավ առաջին երկիրը, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը, 1993 -ին Ղարաբաղյան պատերազմի պատճառով փակեց Հայաստանի հետ իր սահմանները, սառեցրեց դիվանագիտական ու քաղաքական հարաբերությունները և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապեց Ադրբեջանի տարածքից հայկական զորքերի դուրսբերման հետ: Ղարաբաղյան պատերազմից հետո, ըստ անցյալ տարի ձեռք բերված հրադադարի համաձայնագրի, հայկական զորքերը լքեցին այն տարածքները, որոնք տասնամյակներ շարունակ գտնվում էին իրենց վերահսկողության տակ: Վերջերս նախագահ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Փաշինյանը հանդես եկան հայտարարություններով՝ կոչ անելով կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները:
Վերոնշյալի կապակցությամբ.
Ի՞նչ ուղի կընտրեք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար:
Ե՞րբ եք բացելու Հայաստանի հետ սահմանը:
Ե՞րբ եք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ:
Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու Հայաստանի հետ վստահելի հարաբերություններ ապահովելու համար:
Հայաստանի հետ քննարկում կա՞ ցամաքային և երկաթուղային տրանսպորտի ապահովման վերաբերյալ:
Պատրաստվու՞մ եք հանդես գալ դեպի Հայաստան ուղիղ չվերթներ բացելու նախաձեռնությամբ»:
Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլին Գարո Փայլանը օրինագիծ էր ներկայացրել Թուրքիայի Մեջլիսի նախագահությանը, որով առաջարկում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հանրային վայրերից հանել ցեղասպանության համար պատասխանատուների անունները և փոփոխել Թուրքիայի քաղաքացիության մասին օրենքը:
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-լեյտենանտ Միքայել Ալ...
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա այցելելու պաշտոնական հրավեր է ստացել․ գրասենյակից հաստատում են. Sputnik Արմենիա
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` որպես «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտոնական հրավեր է ստացել «Եդինայա Ռոսիա» կուսակ...
Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Մոսկվա․ «Փաստ»
«Փաստ»-ը գրում է․«Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը մոտ կանգնած մեր աղբյուրը, Մոսկվայում...