Վրաստանում հատուկ գործողության ընթացքում 18 թմրավաճառների են ձերբակալել

Լայնածավալ հատուկ գործողություն է անցկացվել միաժամանակ Թբիլիսիում, Լագոդեխում, Մառնեուլում, Ռուսթավում և Բաթումում. ձերբակալվել է 21 մարդ, որից 18-ը կասկածվում է թմրավաճառության համար: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի ներկայացուցիչ Բադրի Մչեդլիշվիլին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները սիստեմատիկ կերպով վաճառել են թմրանյութեր: Ձերբակալելուց առաջ անցկացվել են ստուգիչ գնումներ և ամեն ինչ տեսագրվել է: ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն, ձերբակալվածներից երեքը եղել են ցրիչներ: Նրանք թմրանյութերը թաքցրել են Թբիլիսիի տարբեր վայրերում՝ անօրինական վաճառքի նպատակով:

Նրանց բնակարանները խուզարկելիս առգրավվել են հատկապես խոշոր չափի տարբեր թմրանյութեր, այդ թվում՝ մինչև ութ լիտր նոր հոգեակտիվ նյութ:

Բացի այդ, խուզարկության ընթացքում առգրավվել է խոշոր գումար:

Քրեական գործ է հարուցվել «Անօրինական պատրաստում, արտադրություն, ձեռքբերում, պահպանում, տեղափոխում, ուղարկում կամ թմրամիջոցների, դրանց նմանօրինակների, նախորդողների կամ նոր հոգեակտիվ նյութերի իրացում» հոդվածով: Հոդվածը նախատեսում է 8-ից մինչև 20 տարվա ազատազրկում կամ անժամկետ բանտարկություն:

Քաղաքականություն