Քրգործը, որով անցնում է Սուրիկ Օհանջանյանը կքննի դատավոր Գնել Գասպարյանը

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը։

 

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալվել էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու կասկածանքով։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Օհանջանյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է։ Ընդ որում՝ որպես կաշառք նախաքննական մարմինը ներկայացրել է համայնքի բնակիչներին պետական բյուջեից տրված նյութական օգնությունը։ Սուրիկ Օհանջանյանին կալանավորելու մասին որոշում էր կայացվել, որի որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել էր, թեև Օհանջանյանն ունեցել է լուրջ առողջական խնդիրներ։

Հետագայում վարույթն իրականացնող մարմինն Օհանջանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել է ստորագրությամբ՝ չհեռանալու մասին, ինչից հետո Օհանջանյանն ազատ է արձակվել։

Քաղաքականություն