
Արմավիրի մարզում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու 07-ը. ողբերգական ավտովթարի արդյունքում կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մայիսյան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվ են գործել Մեծամորի հիվանդանոցի բժիշկները: Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է , որ 07-ը բարձված է եղել գյուղմթերքներով և այն ամբողջովին թափվել է, լցվելով ճանապարհով մեկ: