Հասարակություն
Երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանային գոտում
Հայաստան– Վրաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Սույն թվականի սեպտեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 14:29-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Սարագյուղ, Զույգաղբյուր, Ամասիա, Աշոցք, Թավշուտ, Բավրա և Լոռու մարզի Շիրակամուտ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
ՊՆ-ն մեկնաբանում է Տավուշի հատվածում սահմանային միջադեպի մասին լուրը
ՌԴ սահմանապահները Սյունիքում շրջափակման մեջ են վերցրել ադրբեջանցի զինծառայողներին․ Հրապարակ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Շուշիի մոտակայքում ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել թիրախավորելով խաղաղ բնակավայրերը․ ԱՀ ՄԻՊ
Ավելին Հասարակություն բաժնից
Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել
Բացառիկ պատմական արժեք ներկայացնող նվիրատվություն՝ Մատենադարանին
5.0