Հասարակություն
Առուշանյանի պաշտպանները դատարանին միջնորդություն են ներկայացրել՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի վերաբերյալ քննվող քրեական գործով վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկումը տեղի է ունենալու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Գորիսի նստավայր), սեպտեմբերի 10-ին, ժամը 10։00-ին, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ պաշտպանության կողմը ներկայացրել է դատարանին միջնորդություն՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ, քանզի դատավարության ներկա փուլում առկա են բոլոր նախադրյալները Առուշ Առուշանյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ (համապատասխան հիմնավորումները հանգամանալից կներկայացվեն դատական նիստի ժամանակ)», - գրել է պաշտպանը։
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 21-ին հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն. նվիրված է լինելու զոհերի հիշատակին. Վարչապետ
Ադրբեջանի տրանսպորտում Հայաստանի դեմ նոր ագրեսիվ քարոզչություն են իրականացնում․ Լապշինը նկարներ է հրապարակել
ՀՀ կառավարությունը նոր զորահավաք է հայտարարում
Արցախում զոհվածների հարազատները քարերով հարձակվել են ՔՊ-ականների վրա. Hraparak
Ավելին Հասարակություն բաժնից
Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել
Բացառիկ պատմական արժեք ներկայացնող նվիրատվություն՝ Մատենադարանին
5.0