Քննչական կոմիտեի պետերի փոփոխությունը խորը արմատներ ունի. որն է նպատակը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


 

«Օրերս ՀՀ քննչական կոմիտեն փոխեց ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի քննչական վարչության պետին, և նոր պետ նշանակվեց Արման Բաղդասարյանը: Փոխվել էին նաև Սյունիքի և Լոռու մարզի քննչական վարչության պետերը:


 

Պարզվում է՝ քննչական պետերի փոփոխությունը բավականին խորը արմատներ ունի: Բանն այն է, որ կոմիտեն այս փոփոխությանը գնացել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ վարչության պետերը ու, առհասարակ, քննիչները կաշկադված են վերջին շրջանում մարզերում կոնկրետ քրեական գործերով քայլեր իրականացնել, ուստի մարզի քննչական վարչության պետեր են նշանակել այնպիսի անձանց, որոնք մարզի հետ կապ չունեն ու, առանց Երևանիքննիչներից օգնություն խնդրելու, կարող են մարզում կազմակերպել լուրջ օպերացիաներ»: