
Հայկ Մարությանի մեքենան չի երթևեկել մայթի վրայով. Հակոբ Կարապետյանը պարզաբանում է

Հրապարակը քիչ առաջ գրել է, որ քաղաքացիների կողմից լուսանկար և տեղեկություն են ստացել, թե քաղաքապետ Հայկ Մարությանի մեքենան երթևեկել է մայթի վրայով։ Քաղաքացին մեքենան լուսանկարել է Սարալանջից Հերացի փողոց իջնող հատվածում։
Auroranews-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ` պարզաբանում ստանալու և հասկանալու` արդյոք Հայկ Մարությանն է եղել մեքենայի ղեկին:
«Սարալանջից Հերացի փողոց իջնող հատվածում, որտեղ և կայանել է Հայկ Մարությանի ծառայողական մեքենան, կա անվտանգության կղզյակ: Այն մայթ չէ, այդ հատվածով հետիոտներ չեն քայլում, երթևեկություն չի իրականացվում: Անվտանգության կղզյակը կոչված է հենց նրա համար, որ վթարային իրավիճակում մեքենան տեղափոխվի այդ հատված: Քաղաքապետի վարած մեքենան խափանվել է ճանապարհին: Հայկ Մարությւանը մեկ այլ վարորդի օգնությամբ մեքենան դուրս է բերել այդ հատված, որպեսզի վթարային իրավիճակ, ինչպես նաև խցանում չստեղխծվի: Այնտեղ երթևեկություն չկա, դա մայթ չէ: Խնդրում եմ բառացի վերարտադրել, որ սա տեղի դեղին մամուլին զառանցանքն է, անբարեխիղճ լրագրության էտալոնային օրինակ»,- ասաց Կարապետյանը:
Կից կարող եք տեսնել այն հատվածը, որտեղ որ կայանել է քաղաքապետի մեքենան: