Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է՝

 

«Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում: Բացի ճանապարհներից ու թունելներից, նաեւ բարձրավոլտ հոսանքի ենթակայան է կառուցել: Դեռեւս սովետական տարիներին կառուցված՝ Շուշին սնուցող ենթակայանից ընդամենը մի քանի մետր այն կողմ` Շուշի գնացող ճանապարհին, մի քանի ամսում կառուցվել է այն, որը սնուցում եւ լուսավորում է քաղաքը:

Ադրբեջանական լույսերով ողողված Շուշիի ճոխ լուսավորությունը երեւում է անգամ Ստեփանակերտից: Իսկ ճանապարհին ռուսական եւ ադրբեջանական սահմանապահ զորքերն են: Ռուսները ստուգում են Արցախ այցելողների անձնագրերը, որոնք Ստեփանակերտ են մտնում ադրբեջանցի զինվորների հայացքի ներքո»,-գրում է թերթը։