ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգեց ասաց, մնաս բարով, պապ ջան. 40 հոգուց մնացինք 11 հոգի
Արցախյան պատերազմում զոհված Նարեկ Քարտաշյանը ծառայել է Մարտունիում: Հրետանավոր է եղել:
Հայրը՝ Տիգրան Քարտաշյանը պատմում է, որ 4 հրանոթից 2-ը փչացած են եղել Նարեկը նորոգել է ու դրանցով կռվել:
«Հոկտեմբերի 13-ին զանգեց ասաց, մնաս բարով, պապ ջան, դուխով եղի»,-ասում է հայրը:
Նարեկը կամավոր է մեկնել պատերազմին մասնակցելու, ընտանիքի անդամներից գաղտնի: Մեկնել է հոկտեմբերի 5-ին, Վարանդայի շրջան:
«Պատմել են, որ ամսի 12-ին արդեն սնարյադ չեն ունեցել, զենք չեն ունեցել: Վերջին զանգը տղայիցս եղել է հոկտեմբերի 14-ին, ասաց՝ 40 հոգուց մնացինք 11 հոգի»,-պատմում է հայրը:
Նրա խոսքով՝ որդին ոտքի շրջանում վիրավորում է ստացել, երբ եկել են, որ տեղափոխեն հիվանդանոց՝ չի գնացել, քանի որ ինքը խմբի միակ նշանառուն է եղել:
Նարեկ Քարտաշյանը ծնվել է 1999 թվականի ապրիլի 10-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 14-ին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինի արձագանքը, երբ բաց դասի ընթացքում աշակերտն ուղղեց նրա սխալը
Պուտինի մասնակցությամբ բաց դասի ընթացղքում դպրոցականը, պատմության մասին խոսելիս, ուղղեց նախագահի սխալը: Այս մասին հայտնո...
Քոչարյանի ևԳևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ էլեկտրամատակարարման բացակայության պատճառով
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ էլեկտրամատակարարման բացակայության պատճառով։ «Դատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացուն բռնել են բենզասղոցով ծառեր հատելիս
Գուգարքի ոստիկանները բացահայտել են գողության դեպք, երբ քաղաքացին բռնվել է բենզասղոցով ծառեր հատելիս: Մանրամասները`...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուրջ երկու ամիս է բաց դիտահորը վթարային իրավիճակներ է ստեղծում. բնակիչների բողոքներն անարձագանք են մնացել
Արդեն շուրջ երկու ամիս է ինչ Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի բնակիչների կողմից Երևանի քաղաքապետարան ահազանգ է նե...