Հասարակություն
Ալբերտի լուսանկարով պաստառն ապամոնտաժվել է գովազդային վահանակից
44-օրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը հեռացվել է Գյումրիում գտնվող ինետրնետ ակումբներից մեկի գովազդային վահանակից։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով կապ են հաստատել նշված հաստատության հետ և նկարն արդեն ապամոնտաժվել է.
«Ասացին, որ դա վաղուց է եղել, իրենք նոր են այդ տարածքը վերցրել և ապամոնտաժել են այն։ Այսօր մարդ եմ ուղարկել, գնացել, նայել են, որ հանել են նկարը։ Թե նախկինում ով է նման բան արել, չգիտեմ, չեմ էլ ուզում իրենց հետևից ընկնեմ ու փորփրեմ»,-ասաց Արտակ Հովհաննիսյանը, ով այդ մասին այսօր առավոտյան է իմացել։
Վերջինս անթույլատրելի է համարում դա և արգելում որդու լուսանկարն օգտագործել գովազդային նյութերում։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն մեկնաբանում է Տավուշի հատվածում սահմանային միջադեպի մասին լուրը
ՌԴ սահմանապահները Սյունիքում շրջափակման մեջ են վերցրել ադրբեջանցի զինծառայողներին․ Հրապարակ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Շուշիի մոտակայքում ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել թիրախավորելով խաղաղ բնակավայրերը․ ԱՀ ՄԻՊ
ՊՆ-ն հերքում է երկու հայ զինծառայողների կողմից ադրբեջանցի զինծառայողի վրա հարձակման մասին լուրերը
Ավելին Հասարակություն բաժնից
Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը. ՆԳՆ
XChat մեսենջերը պաշտոնապես թողարկվել է
Տաքսի առանց վարորդի. Cybercab-ը պատրաստ է նվաճել համաշխարհային շուկան
Քարդաշյանի ուղերձը՝ Հայաստանին
5.0