Անհայտ հիվանդությունը Հնդկաստանում մոտ 70 մարդու կյանք է խլել

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգը հայտնել է վերջին մեկ շաբաթում անհայտ տենդային վիրուսի պատճառով 68 մարդու մահվան մասին: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը, մահացածների թվում 40-ը երեխաներ են:

Հաղորդվում է, որ մահվան դեպքերից 12-ը գրանցվել է վերջին մեկ օրում: Հիվանդներից շատերի մոտ բարձր ջերմություն է եղել, ինչպեսնաև ջրազրկում և արյան մեջ թրոբոցիտների մակարդակի անկում: Հիվանդներից ոմանց մոտ ի հայտ են եկել դենգե տենդին բնորոշ աշխատնշաններ՝ բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ, մկանային ցավ, սրտխառնոց և լիմֆատիկ հանգույցների մեծացում:

«Իրավիճակը շրջաններում տագնապ է առաջացնում: Ճահճացումը, սանիտարական պայմանների բացակայությունը հիվանդության տարածման պատճառներ են»,- տեղի լրատվամիջոցի հետ զրույցում ասել է բժիշկ Մանիշ Ասիջան:  

Իշխանությունները նշում են, որ բարձր ջերմաստիճանի ու խոնավության պատճառով, որը պայմանավորված է հորդառատ անձրևներով, տուժած շրջանները կատարյալ վայր են դարձել վարակիչ հիվանդությունների տարածման համար, որոնք փոխանցվում են արյունով սնվող միջատների միջոցով: