Հասարակություն

«5 աստղանի հյուրանոցի կառուցման վայրը հենց այն վայրն է, որտեղ ատելի թշնամին կառուցում էր ԼՂՀ խոհրդարանի շենքը»․ Ալիև

«5 աստղանի հյուրանոցի կառուցման վայրը հենց այն վայրն է, որտեղ ատելի թշնամին կառուցում էր ԼՂՀ խոհրդարանի շենքը»․ Ալիև

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիում կառուցվելիք խորհրդարանի փոխարեն ադրբեջանցիները 5 աստղանի հյուրանոց են կառուցում: Այս մասին օկուպացված Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ես ինքս ընտրեցի նոր հինգաստղանի հյուրանոցի կառուցման վայրը հենց այն վայրում, որտեղ ատելի թշնամին կառուցում էր այսպես կոչված ԼՂՀ խոհրդարանի շենքը: Սա արվել է մեզ ծաղրելու համար: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացությունը գոյություն չունի: Այս շենքի հիմքերն արդեն դրված էին, և նույնիսկ քարի աշխատանքներն ավարտված էին: Իմ հանձնարարությամբ, այս սատանայի որջը Շուշայում ոչնչացվեց», – ասել է Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով ՝ նոր հյուրանոցը կունենա 150 համար:

Իլհամ Ալիևը հիշեց, որ Շուշիում հիմնանորոգումից հետո «Ղարաբաղ» հյուրանոցի բացումը տեղի է ունեցել անցած կիրակի. «Ղարաբաղի հյուրանոցը սարսափելի վիճակում էր, ընդամենը երկու հարկ էր աշխատում, ջուր կամ հոսանք չկար»:

Ավելի վաղ որոշվել էր, որ 2022թ.-ի մայիսի 9-ին, Արցախի Շուշի բերդաքաղաքի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250