Հասարակություն

Նաիրի կինոթատրոնի մուտքի դռները ապօրինի փակվել են․ հանդիսատեսն ու աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել շենք

Նաիրի կինոթատրոնի մուտքի դռները ապօրինի փակվել են․ հանդիսատեսն ու աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել շենք

Անօրինական փակվել է Նաիրի կինոթատրոնի մուտքի դռները և հանդիսատեսն ու աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել շենքի տարածք: Այս մասին հայտարարություն է տարածել Նաիրի կինոթատրոնը։

 

«Սիրելի՛ հանդիսատես,

Այսօր առավոտյան սեփականատիրոջ

ՍՄԲԱՏ ՆԱՍԻԲՅԱՆԻ կողմից անօրինական փակվել է ՆԱԻՐԻ կինոթատրոնի մուտքի դռները և հանդիսատեսն ու աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել շենքի տարածք:

 

Նշված հանցագործության փաստի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ոստիկանության բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Արդեն ամիսներ շարունակ ՍՄԲԱՏ ՆԱՍԻԲՅԱՆՆ ամեն գնով փորձում է խոչընդոտել կինոթատրոնի բնականոն աշխատանքը: Մինչ այս ամենը փակել է տվել ելքի դռները՝ թույլ չտալով հանդիսատեսին օգտվել զուգարաններից: Անօրինական և ծիծաղելի պահանջ է ներկայացրել դատարան թե կինոդահլիճի նստարաններն ու պատերի մեջի դինամիկները պայմանագրի մեջ նշված չեն, կարծես թե հանդիսատեսը պետք է գետնին նստեր: Եվ ամենակարևոր ու անհասկանալի արարքը, որը այս անձի մասին շատ լուրջ մտածելու առիթ է

տալիս՝ ՀԱՆԵԼ Է ՏՎԵԼ ՄԻՆՉ ԱՅԴ ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ՏԱՆԻՔԻՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇՆԵՐԸ:

Նաև տարիներ շարունակ տարբեր անհիմն պատճառներով մերժել է շենքը ամբողջությամբ տալ վարձակալության և մեր սիրելի հանդիսատեսը չի կարողացել օգտվել հիմնական նախասրահից և երկրորդ դահլիճից: Իհարկե այս ամենի գլխավոր պատճառներից մեկը այն է, որ իր իսկ խոստովանությամբ՝ ՍՄԲԱՏ ՆԱՍԻԲՅԱՆԸ չի ուզում, որ ՆԱԻՐԻ կինոթատրոնի շենքը աշխատի որպես կինոթատրոն: Երևի ռեստորան, կամ բրենդային մոլ է ուզում դարձնել: Կարծում ենք, որ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ թույլ չի տա»:

 

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից