
Դադարեցվել է Moderna-ի պատվաստանյութի օգտագործումը. հայտնի է պատճառը

Ամերիկյան Moderna ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութի խմբաքանակը, որում, Ճապոնիա առաքումից հետո, հայտնաբերվել են անհայտ խառնուրդներ, արտադրվել է Իսպանիայի տարածքում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության հարցերով նախարարությունը հայտարարել է մոտ 1․63 մլն դեղաչափի օգտագործումը դադարեցնելու, ինչպես նաև տեղի ունեցածի հետ կապված ստուգումներ սկսելու մասին։
Նշվում է, որ խառնուրդի մասնիկների չափսերը կազմում են մի քանի միլիմետր։ Իսպանիայում արտադրված պատվաստանյութը բաշխված է եղել ճապոնական 5 պրեֆեկտուրաների պատվաստման կենտրոններում, այդ թվում՝ մայրաքաղաք Տոկիոյում։
Ճապոնիայում, Moderna-ի պատվաստանյութից բացի, կիրառվում են բրիտանա-շվեդական AstraZeneca և Pfizer/ BioNTech ամերիկա-գերմանական կոնսորցիումի արտադրած պատվաստանյութերը։
Ներկա պահին երկրում պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 68․1 մլն մարդ (բնակչության 53,6%), իսկ երկրորդ դեղաչափը՝ 54․1 մլն մարդ (42,6%)։