Հասարակություն
Ճանապարհը բացելու բանակցություններ այս պահին չեն ընթանում. Կապանի քաղաքապետ
Երեկ գիշերվանից փակ՝ Գորիս-Կապան ճանապարհը բացելու բանակցություններ այս պահին չեն ընթանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
«Այս պահին չեն ընթանում, բայց բանակցություններ սպասվում են այսօր»,– նշեց նա։
Քաղաքապետի խոսքով՝ այժմ Կապանից Գորիս գնալու համար Տաթև-Կապան գրունտային ճանապարհն է օգտագործվում, որի որոշ հատվածներում ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում։ Աշխատանքները, քաղաքապետի խոսքով, նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարվա վերջ։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները գիշերը ժամը 23։00-ից փակել են ճանապարհը, հրաժարվում են բացել։ Գիշերը տարհանվել են ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաները։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել. ադրբեջանական կողմը փակել է Կարմրաքար-Շուռնուխ հատվածը
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, այսօր, Մարտակերտում ձերբակալված շարքային զինծառայողի վերաբերյալ
Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը. ՄԻՊ
Ադրբեջանը նոր սադրանքի է դիմել Վարդենիսի տարածքում. կրակոցները շարունակվում են. ոչ պաշտոնական
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0