Ահաբեկչական հարձակում՝ Քաբուլի օդանավակայանում․ կան զոհեր

Քաբուլի միջազգային օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել: Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ կատարվածը ահաբեկչական հարձակման հետևանք է:

 

Վերջին թարմացված տվյալներով՝ ահաբեկչական հարձակման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել:

Sky News Arabia հեռուստաալիքը, ըստ «ТАСС»-ի, հայտնել է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Տեղեկությունը «Ռոյթերս»-ի հետ զրույցում հաստատել են նաև ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները: Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Քաբուլի օդանավակայանում տեղի է ունեցել ոչ թե մեկ, այլ երկու պայթյուն:

Politico թերթի տեղեկություններով՝ Քաբուլի ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է կրում:

Քաղաքականություն