Ում միջնորդությամբ և ում օրոք Է Հայկ Սարգսյանը արտոնյալ պայմաններում ծառայել բանակում․ ArmLur.am

Այսօր Նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ևս բանակից փաստացի ազատվել է, երբ Սեյրան Օհանյանն էր ՀՀ պաշտպանության նախարար:

 

«Շատերը գուցե տեղյակ չեն, ուստի ասեմ, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ևս բանակից փաստացի ազատվել է, երբ Սեյրան Օհանյանն էր ՀՀ պաշտպանության նախարարը, հիմա ու՞մ է մեղադրում, ի՞նչ երեսով։ Գիտեի, որ պոպուլիզմն այս մարդկանց կերել է, բայց որ նաև դրա արդյունքում հիշողությունն են կորցրել, այսօր ակնհայտ դարձավ։ Առայժմ փակագծեր չեմ բացում, պարզապես խելոք մնացեք տղե’րք, հերոս մի ձևացեք, նույնիսկ կասեի՝ մի քիչ էլ գլուխներդ կախ ման եկեք»,-սոցցանցի իր էջում գրել է նախկին դատախազը։

 

ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Հայկ Սարգսյանի ծառայության մասին: Մասնավորապես՝ ըստ տեղեկությունների, Հայկ Սարգսյանը բավականին արտոնյալ պայմաններում է ծառայել հայկական բանակում: Նա իր ծառայությունն իրականացրել է զինվորական դատախազության Գորիսի կայազորի վարչական շենքում, որը ըստ էության բուն զինվորական ծառայության հետ կապ չունի: Այդ ստորաբաժանումներում ծառայության են անցնում հայտնի հայրիկների կամ լավ միջնորդներ ունեցող անձինք: Ավելին՝ գիշերը զինվորները հիմնականում տուն են գնացել, առավոտյան կայազորի պաշտոնյաները տարել են իրենց հետ ծառայության՝ վարչական շենքում:

 

Եվ ահա ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Հայկ Սարգսյանի համար միջնորդել է ներկայումս սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը: Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել անձամբ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանից: Ի պատասխան, նա հայտնել է. «Հայկ Սարգսյանի բանակում ծառայելու ժամանակահատվածում ես աշխատել ու ապրել եմ Ռուսաստանի դաշնությունում եւ Հայաստան եմ վերադարձել 2018 թվականի հեղափոխությունից հետո: Որեւէ առնչություն չեմ ունեցել Հայկ Սարգսյանի բանակի ծառայության կազմակերպման գործընթացի հետ»:

 

Ուսումնասիրելով Շատվորյանի աշխատանքային գործունեւթյունը նա 2013 – 2017թթ եղել է «Բոնի Ֆրի» ՍՊԸ հիմնադիր տնօրեն:
Հավելենք, որ Հայկ Սարգսյանի արտոնյալ ծառայությունն իրականացվել է ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի օրոք:

Քաղաքականություն