
ՌԴ-ում ձերբակալել են ադրբեջանցի օլիգարխի որդուն՝ կես միլիոն դոլար արժողությամբ ոսկին ձեռքին

Վնուկովո օդանավակայանում ձերբակալվել է Զիա Բաբաեւը, որը փորձել է կես միլիոն դոլար արժողությամբ ոսկյա զարդեր տեղափոխել: Այս մասին հայտնում է minval.az-ը:
Ձերբակալվածը հայտնի գործարար Մեհրաջ Բաբաեւի որդին է, որը 2009-ին Գերմանիայի 70-ամյա բնակչի՝ վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու պատճառ է դարձել Շվեյցարիայում Թելման Իսմայիլովի որդիների հետ մարզապալատում տեղի ունեցած մրցարշավից հետո: Լամբորջինիի վրա «Մաժորը» հարվածել է տուժածի Ֆոլքսվագենին, որից հետո նա երկար ժամանակ պառկած է եղել հիվանդանոցում:
Սկանդալը կոծկվել է, բայց այժմ այն կրկին հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Զիա Բաբաևը վերադառնում էր Ստամբուլից, որտեղ ներկայումս ժամանակ են անցկացնում Իսմայիլովի որդիները։
10 մլն դոլար արժողությամբ Breguet ժամացույց, կախազարդեր, ականջօղեր եւ ապարանջաններ, «Տիֆանիի» եւ «Դիորի» ոսկերչական իրեր. բոլորը միասին կարող են արժենալ մինչեւ կես միլիոն դոլար, թանկարժեք մետաղներն ուղարկվել են փորձաքննության:
Մեհրաջ Բաբաեւը հայտնի է որպես շինարարական մագնատ, որը Ադրբեջանի նախագահի նախկին օգնական Ալի Հասանովի մտերիմ ընկերն էր։ Նրա շինարարական ընկերությունը Բաքվում կառուցել է հայտնի սկանդալային «Լրագրողների տները»։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունում կոռուպցիայի փաստեր են հայտնաբերվել այդ օբյեկտների շինարարության ժամանակ։