
ՌԴ ՊՆ-ն Աֆղանստանից տարհանել է ՀԱՊԿ-ի, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքացիներին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Աֆղանստանից տարհանում է կազմակերպել Ռուսաստանի, ՀԱՊԿ անդամ մյուս երկրների և Ուկրաինայի քաղաքացիների համար: Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն, ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան 500 մարդ:
Առաջադրված խնդիրը լուծելու համար նախարարությունում ստեղծել է չորս ռազմատրանսպորտային ինքնաթիռներից բաղկացած ավիախումբ, որը կենտրոնացած է Ուլյանովսկի օդանավակայանում: Օդանավերում ռազմական բժիշկների կան, ինչպես նաև ջրի, սննդի և ծածկոցների պաշարներ։
Հիշեցնենք, որ «Թալիբան» (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) շարժման գրոհայինները օգոստոսի 15-ին մտել են Աֆղանստանի մայրաքաղաք և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Օգոստոսի 16-ի գիշերը թալիբների քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կլինի մոտ ժամանակներս: Նրա վերահսկողությունից դուրս մնացած միակ նահանգը Փանջշիրն է։