Ռազմական փորձագետը ուշադրություն է հրավիրել ռազմավարական գծի փոփոխության վրա․ մեր բնակավայրերը դարձել են սահման

Թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Թե ինչ ռազմավարական գծի փոփոխություն է տեղի ունեցել 44-օրյա պատերազմից հետո, տեսանելի կլինի, եթե լայն բացենք մեր աչքերը։

Մինչև 2020 թ․ -ի սեպտեմբերի 27-ը Հայաստան- Ադրբեջան, Արցախ- Ադրբեջան սահմանի ողջ երկյանքով Ադրբեջանն ուներ բնակավայրեր , Իսկ Արցախի Հանրապետությունը, կամ Հայաստանի Հանրապետությունը շատ քիչ բնակավայրեր ուներ սահմանային։ Իսկ 44-օրյա պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո, Ադրբեջանի համար բավականին բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, նրանք իրենց թիկունքում են թողել իրենց բնակավայրերը և մոտեցել մեր բնակավայրերին, այդպիսով ՀՀ-ի և Արցախի հետ սահմանների ամբողջ երկյանքով մեր բնակավայրի հետ ունենալով սահման։

Ասել է թե, իրենց քաղաքացիական բնակչության համար ստեղծել են շատ բարենպաստ գոտի, այնպիսի գոտի, որը ստեղծվել էր մեզ համար շատ երկար տարիներ»։

Քաղաքականություն