Հայտնի է, թե ինչպես կանցկացվի ուսուցումը դպրոցներում. փոխնախարար

Դպրոցներում ուսուցումը կիրականացվի օրը մեջ, եթե աշակերտների քանակը 20֊ից ավել է։ Սակայն այն դպրոցները, որոնք կապացուցեն, որ իրենք կարողանում են պահպանել հակահամաճարակային պայմանները հավուր֊պատշաճի, դիմում կներկայացնեն նախարարություն, և մեր ստուգումներից հետո կանցնեն ամենօրյա ռեժիմի,֊ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ 

Նրա խոսքով՝ մասնագետներն ասում են, որ կիսված դասարաններով ուսուցումը հնարավորությում է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել աշակերտներին։ 

Ինչ վերաբերվում է առաջին դասարանցիներին, ապա նրանք օգոստոսի 31֊ին կգնան դպրոց։ Անդրեասյանի խոսքով՝ այս տարի շուրջ 37 000 առաջին դասարանցի կա։ 

Փոխնախարարը նշում է նաև, որ դպրոցն է որոշելու՝ 5֊օրյա, թե 6֊օրյա ռեժիմով պետք է աշխատի։ 

Նա հավելեց նաև, որ առաջիկայում կհրապարակվեն կարգավարումները, թե դպրոցի անձնակազմից ովքեր կարող են չպատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ չհանձնել։ Իսկ առհասարակ ուսուցիչների մեծ մասը գիտակցորեն է մոտենում պատվաստմանը։ 

 

Քաղաքականություն