Հասարակություն
Վրաստանում նախադեպ է գրանցվել․ COVID-19-ի դեմ պատվաստված պացիենտը մահացել է հենց համավարակից
Վրաստանում գրանցվել է առաջին դեպքը, երբ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված պացիենտը մահացել է COVID-19-ից։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։ Նշենք, որ ներկայումս Վրաստանում քաղաքացիների իմունիզացիան իրականացվում է AstraZeneca, Pfizer, Sinopharm եւ Sinovac Biotech պատվաստանյութերի միջոցով։ Նախարար Տիկարաձեն ասել է, որ թեեւ ցավալի է նման դեպքի գրանցումը Վրաստանում, սակայն այն խուճապի առիթ չպետք է դառնա։ Նա շեշտել է, որ աշխարհում նման եզակի դեպքեր կարող են լինել։ Նախարարը սակայն չի ասել, թե տվյալ պացիենտը կոնկրետ որ պատվաստանյութով է պատվաստված եղել։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Շուշիի մոտակայքում ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել թիրախավորելով խաղաղ բնակավայրերը․ ԱՀ ՄԻՊ
ՊՆ-ն հերքում է երկու հայ զինծառայողների կողմից ադրբեջանցի զինծառայողի վրա հարձակման մասին լուրերը
ՌԴ սահմանապահները Սյունիքում շրջափակման մեջ են վերցրել ադրբեջանցի զինծառայողներին․ Հրապարակ
ՊՆ-ն մեկնաբանում է Տավուշի հատվածում սահմանային միջադեպի մասին լուրը
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0